Ծաղկաձորում քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ 1 անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա մանրամասնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում):
Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս ուղևորներից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։