2024թ․ նախաձեռնված 58 895 քրեական վարույթից 2282 կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան, բավարարվել է 2013-ը, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Եթե թվերը պարզ համադրենք, մաթեմատիկական հաշվարկվ կտեսնենք, որ նշված վարույթներից 3,8%-ով է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնրդություն ներկայացվել դատարան»,- մանրամասնել է Վարդապետյանը։
Վարդապետյանը խորհրդարանում հայտնել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել՝
22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1,4 մլն դոլարի չափով ավանդ,
15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձնանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8,3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ, ավելի քան 20 մլրդ դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում։