Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին մայիսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրել, տեղեկանում ենք Հայաստանի հրապարակային ծանուցումների պաշտոնական Azdarar.am կայքից։
Նշվում է, որ վարչությունում Պողոսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ին, պաշտոնից ազատվել էր 2020-ին։
Նախքան այդ՝ 2010-ից մինչև 2018 թվականի մայիսը, Պողոսյանն զբաղեցրել էր ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը։