Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
ՔԿ-ն քրվարույթը նախաձեռնել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով-խմբ․)։
Մայիսի 6-ին Ստեփանյանը տեղեկացրել էր, որ բենզինով նյութի միջոցով հրկիզել են կնոջ մեքենան։