Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 միլիոն դրամ, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Պահանջ է ներկայացվել դատարանին բռնագանձել 2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, 77 միլիոն 692 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների, միջոցների մնացորդ և 14 միլիոն 955 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։