Վաղարշապատում կեղծ դոլարից թղթադրամներով ոսկյա զարդեր գնած ամուսինները հայտնաբերվել են, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչներ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնում անհատ ձեռնարկատերեր 58-ամյա և 70-ամյա կանանցից գնել էին ոսկյա զարդեր` վճարելով 600-ական դոլարի կեղծ թղթադրամներ:
Իրավապահների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին ամուսինները հայտնաբերվել և ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի հատկանիշներով (կեղծ արժույթ, արտարժույթ ձեռք բերելը կամ դրանք իրացնելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):