Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տնից գողացել են շուրջ 2 մլն 700 հազար դրամ արժողության (մոտ 7000 դոլար) զարդեր, խորհրդարանում լրագրողներին ասել է Բաղդասարյանը։
Նա տեղեկացրել է, որ իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր՝ ականջօղեր, մատանիներ, վզնոց և կախազարդ, ինչպես նաև որոշ ոչ ոսկյա զարդեր և ժամացույց։ Բաղդասարյանը նշել է, որ գործը նախաքննության փուլում է։
ՔԿ-ն փետրվարի 28-ին քրեական վարույթ էր հարուցել Փաշինյանի մամուլի քարտուղարի տանը գողության կատարելու առթիվ և հերքել գողոնի արժեքի մասին տեղեկությունը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Բաղդասարյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերն ու մյուս իրերը մոտավորապես 50 000 դոլար ընդհանուր արժեք ունեն։