Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի մարզի Կապանի բաժին է հանձնվել զենք-զինամթերքի խմբաքանակ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող ДШК-ДШК М տեսակի գնդացիրներ, 20 նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ:
Հունվարի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ի պատասխան Armenia Today-ի հարցի, հայտնել էր, որ 2024 թվականին հանձնվել է 1600 ապօրինի պահվող հրազեն, որը 10,7 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։