Աջափնյակ վարչական շրջանի թիվ 1 դատարանի դատավոր Մուշեղ Արամյանը մերժել է արցախցի գիտնական, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը և ազատ արձակել։
Դատարանի դահլիճում փետրվարի 1-ի գիշերը քաղաքացիներ էին հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելով Բաբայանին, որին դիմավորել էին ծափերով։
Նրա փաստաբան Աբգար Պողոսյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանը Բաբայանի նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն խափանման միջոցը և արգելել հանդես գալ հրապարակային խոսքով։
«Իրադրության փոփոխությամբ՝ կարող է փոխվել նաև խափանման միջոցը»,- չի բացառել փաստաբանը։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, Բաբայանին փետրվարի 1-ին ձերբակալել էին Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների կողմից «Ղարաբաղ, ջան Ղարաբաղ» երգը ադրբեջաներենով երգելու տեսանյութը հրապարակելու և այդ միջոցով «ՀՀ իշխանությունների ու ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված հրապարակային խոսք» տարածելու մեղադրանքով։
Փերվարի 1-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Իրանի քաղաքացիների կողմից տեսանյութը հրապարակած Բաբայանի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։
ԱԱԾ-ն հունվարի 31-ին հայտնել էր, որ Իրանի քաղաքացիների՝ տեսանյութը հրապարակած ՀԿ ղեկավարի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։ Հունվարի 30-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի վերաբերյալ օգտատերը նշել էին, որ նրանք, հնարավոր է, ադրբեջանցիներ են։