ԱԱԾ-ն Իրանի քաղաքացիների՝ տեսանյութը հրապարակող ՀԿ ղեկավարի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, հայտնել է ԱԱԾ-ն։
Ըստ հրապարակման՝ գործը վերաբերվում է ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որը պատժվում է առավելագույնը 4 տարի ժամկետով) նախատեսված արարքին։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ հունվարի 30-ին համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից։
«Տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով»,- նշել են ԱԱԾ-ից։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են։