Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է փոխանցել Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդու գործը՝ 16 հազար դոլարով իրենց նախընտրած անձի օգտին համայնքային հողամաս օտարելու և պաշտոնյաների վրա ազդեցություն գործադրելու վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Հետաքննության տվյալներով՝ 2020 թվականի ամռանը Վ.Ս.-ն և Ա.Ս.-ն իրենց մտերիմ Հ.Մ.-ից տեղեկանալով, որ նա Դիլիջան համայնքում հողամաս ձեռք բերելու մտադրություն ունի, նրանից պահանջել են 16 հազար դոլար՝ պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու միջոցով վերոնշյալ հողամասն աճուրդով նրան օտարելու համար: Աճուրդին մասնակցել են Գ.Մ.-ի երկու մտերիմ մարդիկ, որոնցից մեկը, ով առաջարկել է 2,2 մլն դրամ գին, հաղթող է ճանաչվել։ Աճուրդից հետո Վ.Ս.-ն և Ա.Ս.-ն հանդիպել են Գ.Մ.-ի հետ և նրանից ստացել է 7,7 մլն դրամին համարժեք 16 հազար դոլար։
Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու դիմաց առանձնապես խոշոր չափերով գումար ստանալը):
2024 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան: