Երևանում 61-ամյա Վարդան Ա.-ի բնակարանից գողացել են փող և թանկարժեք իրեր, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-16:30-ի սահմաններում։
Ըստ լրատվականի՝ Վարդան Ա.-ն հայտնել է, որ նույն օրը, վերադառնալով իր բնակարան, նկատել է, որ մուտքի դուռը բաց է, ինչից հետո պարզել է, որ ննջասենյակի պահարանից բացակայում են 9 հազար դոլար, ոսկյա և արծաթյա զարդեր և iPhone։