Ադրբեջանի կողմից ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզումների խնդրանքները մերժվելու են քաղաքական լինելու պատճառաբանությամբ, Մեդիա կենտրոնում «Ի՞նչ իրավական հեռանկար ունեն Արցախի պաշտոնյաների ձերբակալությունները» թեմայով հարցազրույցի ժամանակ նշել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Սակայն, ըստ նրա, Ադրբեջանը կարող է հաջողության հասնել երկկողմ համագործակցության արդյունքում, ինչպես եղավ, օրինակ, բլոգեր Ալեքսանդր Լապշիի դեպքում։
«Լապշինի դեպքում միջազգային հետախզում տեղի չունեցավ, քանի որ հետապնդումն ակնհայտորեն քաղաքական էր, բայց Բելառուսի իշխանությունների հետ համագործակցություն եղավ, ու նրանք առևտրի միջոցով կարողացան մարդու իրավունքների խախտման հասնել»,-ասել է Սահակյանը։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ ավելի քան 300 հայերի մասով Ադրբեջանը բարեկամական երկրների միջոցով կարող է հասնել նրանց հանձմանն իր երկիր։
Հոկտեմբերի 1-ին հայտնի էր դարձել ադրբեջանական իշխանությունների կողմից ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: