ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի քրեական գործով ԱԱԾ են հրավիրվել Պն նախկին նախարար, փոխնախարարներ ու վարչության պետեր, որոնք հարցաքննվել ու առերեսվել են Վաչագան Ղազարյանի հետ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Արդյունքում կալանավորել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության, զորքերի բնակավորման և կոմունալ շահագործման վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ ԱԱԾ-ում քրեական վարույթ է առկա ՊՆ-ի հողատարածքների ապօրինի վաճառքի մասով։ Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից ՀՀ-ին է վերադարձվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով: