Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ,
հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
Այնտեղից հայտնել են, որ մոլորվելու հետևանքով քաղաքացին հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խասնակ Հասմիկ Սամվելյանը Armenia Today-ին հայտնեց, որ չի կարող մանրամասներ ասել գործի վերաբերյալ: «Սա միջանկյալ միջոց է արագ որոշման համար է, սակայն ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող, դատարանը պետք է որոշի»,- ասաց նա՝ հավելելով, որ գործի քննությունը դատարանում շարունակվի:
Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով
հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ:
1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը երեկ ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:
Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:
Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին, հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից։ Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։
Նշենք, որ սա վերջին շաբաթում երկրորդ դեպքն է, երբ Արցախի քաղաքացի է առևանգվում ադրբեջանցիների կողմից: