Տունս պետությանը չեմ վերադարձնի, գլուխները պատին են տվել ասողները։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով իրեն վերագրվող մեղադրանքներին։
«Դատական գործընթացը ցույց կտա, որ սա ընդամենը մի կենդանու երևեկայության արդյունք է»,-ասել է նա՝ անդրադառնալով մեղադրանքներին։
Գասպարյանը նշել է, որ իր ժամանակ բանակը ոչ թե տուժել է, այլ ուժեղ է եղել։
«Երբ տականքին ու սրիկային ներում ու հանդուրժում ես և անսահման ես դա անում, գալիս է ժամանակ, որ դա մեղքի է վերածվում, ինչի համար ես հիմա պատժվում եմ»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Գործը դատաքննության փուլում է։