• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հուլիս 2025 03:27
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք․ ԱԱԾ

Իրավունք,
18 Հունվար 2023 10:50
ShareShareShare
Կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք․ ԱԱԾ
telegram

Կալանավորվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։

«Շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն մանրամասնում է, որ Ա.Բ-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանիմիջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զլմ-ներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված ամբոխին:

Այնուհետև, Ա.Բ-ն խախտելով բնակարան հանդիսացող ՀՀ կառավարական կեցավայրի անձեռնմխելիությունը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը` պարսպի վրայով ներս ցատկելով ներխուժել է կեցավայրի տարածք, ապա նաև՝ մտել ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն:

Դուրս գալով կեցավայրի տարածքից՝ գնացել է Կ.Դեմիրճյան փողոց, որտեղ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Ա.Բ-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Տ. Պ-ն նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին: Այնուհետև օգտվելով զանգվածային անկարգությունների մասնակիցների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած իրադրությունից, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը` պարսպի վրայով ներս ցատկելով ապօրինի մուտք է գործել կեցավայրի տարածք, որից հետո, նույն եղանակով, ինչպես նաև՝ արդեն իսկ բացված դարպասով կեցավայրի տարածք ներս մտած անձանց հետ քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն:

Վերոգրյալից հետո Տ. Պ-ն, նույն դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բնակարան հանդիսացող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, որտեղ, հաստատապես գիտակցելով իր գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, անտեսելով դրանք, ննջասենյակում գտնվող պահարանից բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:

Դրանից հետո, Տ. Պ-ն իր կողմից բացահայտ հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով և 551.000 ՀՀ դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 ՀՀ դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ գրավատան համապատասխանաբար՝ Կոմիտաս պողոտայում և Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում:

Ա. Բ-ի և Տ.Պ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, վերջիններիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

«Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

telegram
Tags: ԱԱԾանկարգություններԿալանավորումՄիրզոյանՎարչապետ

Առնչվող Նորություններ

Ադրբեջանում թմրանյութերի վաճառքի կասկածանքով ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ

Ադրբեջանում թմրանյութերի վաճառքի կասկածանքով ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ

01 Հուլիս 2025 17:38

Ադրբեջանում ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների կասկածանքով, գրում են ադրբեջանական լրատվական գործակալությունները: Հրապարակված լուսանկարներում երևում է,...

Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանում «ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների և սպանությունների փաստով»

Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանում «ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների և սպանությունների փաստով»

01 Հուլիս 2025 13:32

Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և հատուկ դաժանությամբ դիտավորյալ սպանության փաստով քրեական գործ է...

Դուք արդարացրել և պաշտպանել եք ահաբեկչությունը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

Դուք արդարացրել և պաշտպանել եք ահաբեկչությունը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

01 Հուլիս 2025 12:00

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի կողմից Երևանում...

Հասակակցին դանակահարելու դեպքով 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողությունը․ ՔԿ

ՔԿ-ն ռադիոլոգին մեղադրել է զորակոչիկին կեղծ տեղեկանք տալու մեջ

30 Հունիս 2025 21:20

Բժիշկ-ռադիոլոգը մեղադրվում է զորակոչիկին զինծառայությունից ազատելու համար բժշկական փաստաթուղթ կեղծելու մեջ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ ՔԿ-ի՝ զորակոչիկը 2023...

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

30 Հունիս 2025 19:52

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Ըստ հաղորդագրության՝ հունիսի 28-ին վեճ է ծագել...

Ավելին
  • Լուրեր
Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ

Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ

02 Հուլիս 2025 00:26
Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

01 Հուլիս 2025 23:58
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ում կոչ է արել հայ գերիների հարցով մոնիթորինգային խումբ ուղարկել Բաքու

ՔՊ պատգամավորները չեն պաշտպանել ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում հայ գերիների վերաբերյալ առաջարկին․ Գալստյան

01 Հուլիս 2025 23:16
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

01 Հուլիս 2025 22:26
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

«Վիվա Արմենիա» ընկերությունը նախատեսում է գնել GNC Alfa-ն

01 Հուլիս 2025 21:59
Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը եզրափակչում է, Սամվել Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը եզրափակչում է, Սամվել Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

01 Հուլիս 2025 21:10
Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

Արաղչին շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Իրանի և Իսրայելի միջև պատերազմի առումով Երևանի դիրքորոշման համար

01 Հուլիս 2025 20:44
Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

Բարձրաձայնել է այն, ինչի մասին բոլորը նախընտրում են լռել․ Սոբչակն աջակցել է Կարապետյանին

01 Հուլիս 2025 19:21
Ալեն Սիմոնյանն առաջարկեց քննարկել ռուսական պետական ալիքների հասանելիության հարցը ՀՀ-ում

Ալեն Սիմոնյանն առաջարկեց քննարկել ռուսական պետական ալիքների հասանելիության հարցը ՀՀ-ում

01 Հուլիս 2025 18:39
«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

Երևանի քաղաքապետարանը «Դալմա Գարդեն Մոլի» շենքից հեռացրել է Կարապետյանին ազատ արձակելու կոչով պաստառները

01 Հուլիս 2025 18:33
Դա տեղեկատվության տարածում է, ֆիքսված է գովազդի օրենքում․ Առաքելյանը՝ Կարապետյանի պաստառների մասին

Դա տեղեկատվության տարածում է, ֆիքսված է գովազդի օրենքում․ Առաքելյանը՝ Կարապետյանի պաստառների մասին

01 Հուլիս 2025 18:30
Ռուսաստանը նոտա է հանձնել Ադրբեջանին՝ պահանջելով ազատ արձակել իր լրագրողներին

Ռուսաստանը նոտա է հանձնել Ադրբեջանին՝ պահանջելով ազատ արձակել իր լրագրողներին

01 Հուլիս 2025 18:02
Ադրբեջանում թմրանյութերի վաճառքի կասկածանքով ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ

Ադրբեջանում թմրանյութերի վաճառքի կասկածանքով ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ

01 Հուլիս 2025 17:38
ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

ՏԿԵ նախարարը խաբեց բոլորիդ․ պատգամավորը՝ Խոյ և Վաղարշապետ համայնքների միավորման լսումների մասին

01 Հուլիս 2025 17:20
Տարածքը սահմանազատված է, ապօրինի եք մտել․ Ալոյանը՝ Կարապետյանի պաստառները մոնտաժող ոստիկաններին

Տարածքը սահմանազատված է, ապօրինի եք մտել․ Ալոյանը՝ Կարապետյանի պաստառները մոնտաժող ոստիկաններին

01 Հուլիս 2025 17:02
Ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծող նախագիծ է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող օրինագծի մասին

Ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծող նախագիծ է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող օրինագծի մասին

01 Հուլիս 2025 17:00
Նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, իր կատարած գործերն ի՞նչ եք անելու. Մամիկոն Ասլանյան

Նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, իր կատարած գործերն ի՞նչ եք անելու. Մամիկոն Ասլանյան

01 Հուլիս 2025 16:56
Կարող է պարզվել՝ սուրբ են, հարց չկա, կսրբանան․ Սիմոնյանը՝ Գալստանյանի ու Աջապահյանի մասին

Կարող է պարզվել՝ սուրբ են, հարց չկա, կսրբանան․ Սիմոնյանը՝ Գալստանյանի ու Աջապահյանի մասին

01 Հուլիս 2025 16:49
Ո՞ւմ եք տանելու ՀԷՑ, որ էֆեկտիվ կառավարում իրականացնի․ Աննա Գրիգորյանն՝ իշխանությանը

Ո՞ւմ եք տանելու ՀԷՑ, որ էֆեկտիվ կառավարում իրականացնի․ Աննա Գրիգորյանն՝ իշխանությանը

01 Հուլիս 2025 16:40
«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

«Մի՛ խոչընդոտեք», «Սա գովազդ չէ, ակնհայտ ապօրինի եք գործում»․ ապամոնտաժում են Կարապետյանի պաստառները

01 Հուլիս 2025 16:13
Էդ ի՞նչ դերասանություն էր․ Սիմոնյանը՝ Աջապահյանի՝ կանալավորմանը նախորդող գործողությունների մասին

Էդ ի՞նչ դերասանություն էր․ Սիմոնյանը՝ Աջապահյանի՝ կանալավորմանը նախորդող գործողությունների մասին

01 Հուլիս 2025 16:10
Դուք պաշտպանում եք ձեր ահաբեկչական պարտնյորներին, բայց գնացքը գնացել է․ Ռուբինյանն՝ ընդդիմությանը

Դուք պաշտպանում եք ձեր ահաբեկչական պարտնյորներին, բայց գնացքը գնացել է․ Ռուբինյանն՝ ընդդիմությանը

01 Հուլիս 2025 16:01
Սամվել Կարապետյանին բարևել երազողները սպայդերմենի շորերով ելույթ են ունենում․ Խամոյան

Սամվել Կարապետյանին բարևել երազողները սպայդերմենի շորերով ելույթ են ունենում․ Խամոյան

01 Հուլիս 2025 15:58
Իշխանության «խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության «խլելը նորաձև է» օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում․ Տիգրան Աբրահամյան

01 Հուլիս 2025 15:39
Ի՞նչ հեքիաթ եք պատմում, ՀԷՑ-ը կատարել է իր առջև դրված պլանները․ պատգամավորը՝ նախարարին

Ի՞նչ հեքիաթ եք պատմում, ՀԷՑ-ը կատարել է իր առջև դրված պլանները․ պատգամավորը՝ նախարարին

01 Հուլիս 2025 15:23
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2025 15:19
«Դալմա մոլից» հեռացնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառները (ուղիղ)

«Դալմա մոլից» հեռացնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառները (ուղիղ)

01 Հուլիս 2025 15:11
Նախագծի անհրաժեշտությունը Կարապետյանի հայտարարությունից առաջ է ծագել․ ՏԿԵ նախարարը՝ ՀԷՑ-ի մասին

Նախագծի անհրաժեշտությունը Կարապետյանի հայտարարությունից առաջ է ծագել․ ՏԿԵ նախարարը՝ ՀԷՑ-ի մասին

01 Հուլիս 2025 15:03
«Աջափնյակ» մետրոյի 11-րդ կայարանի նախագիծն ավարտված է․ Երևանի քաղաքապետարան

«Աջափնյակ» մետրոյի 11-րդ կայարանի նախագիծն ավարտված է․ Երևանի քաղաքապետարան

01 Հուլիս 2025 14:53
Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, նախագիծը նաև ուշացած է․ ՔՊ պատգամավորը՝ ՀԷՑ-ի մասին

Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, նախագիծը նաև ուշացած է․ ՔՊ պատգամավորը՝ ՀԷՑ-ի մասին

01 Հուլիս 2025 14:41
Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ
Պատահար

Կոտայքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել․ ԶԼՄ

02 Հուլիս 2025 00:26

Կոտայքի մարզի Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 21։50-ի սահմաններում,...

ԿարդալDetails
Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել
Տարածաշրջան

Ադրբեջանում թմրանյութերի տարանցման գործով ՌԴ 8 քաղաքացու են կալանավորել

01 Հուլիս 2025 23:58

Ադրբեջանում դատարանը չորս ամսով կալանավորել է ՌԴ ութ քաղաքացու, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների մեջ, հայտնում են...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ