• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2025 13:23
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Մատաղիսի հրամանատարի՝ պատերազմի ժամանակ ցուցաբերած անփութության վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Իրավունք,
13 Հունվար 2023 20:15
ShareShareShare
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա
telegram

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության ՊԲ Մատաղիսի ուղղության N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնական անփութության վերաբերյալ քրգործի վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։

Իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

«Մասնավորապես, Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ  պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ   ուղղությամբ։

Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել հիշյալ կանոնադրություններով և հրամաններով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները։ Այդ պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն։ Դա հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է՝ կրելով զոհեր և վիրավորներ, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

2022 թվականի հուլիսի 28-ին Ս.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն) և որպես խափանման միջոց կիրառված էր կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու»,-նշվում է հաղորդագրության մեջ։

telegram
Tags: ՄատաղիսՊաշտպանության բանակՔննչական կոմիտեՔրեական վարույթ

Առնչվող Նորություններ

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 12:56

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում: Կառավարությունը հայտարարության մեջ նշել...

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

23 Հուլիս 2025 11:50

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար Էլվին Շուկուրովը։ Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 171.1-րդ հոդվածով՝ չնշանակված ալկոհոլային արտադրանքի արտադրություն...

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 11:15

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության...

Անահիտ Ավանեսյանը հայտնել է Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին

Անահիտ Ավանեսյանը հայտնել է Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին

22 Հուլիս 2025 18:46

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին: Հայցի առիթը, ըստ առողջապահական գերատեսչության...

Երևանի «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 բուժվող դիմել է փախուստի․ ԶԼՄ

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմած քաղաքացիներից մեկը հայտնաբերվել է․ ՔԿ

22 Հուլիս 2025 18:37

Երևանի «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմած 2 քաղաքացիներից մեկը հայտնաբերվել է, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ...

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել․ ԶԼՄ

Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրա՞նք է առաջադրվել

22 Հուլիս 2025 18:06

Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին չեն մեկնաբանել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը փողերի լվացման հատկանիշներով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը։ Հուլիսի...

Ավելին
  • Լուրեր
«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

23 Հուլիս 2025 13:04
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 12:56
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

23 Հուլիս 2025 12:56
Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Արցախի Մարտակերտի շրջանում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

23 Հուլիս 2025 12:21
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

23 Հուլիս 2025 12:19
Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

23 Հուլիս 2025 11:50
Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

23 Հուլիս 2025 11:45
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 11:15
ԶԼՄ-ն Խորխոռունու սպանության բացահայտումը կապել է Փաշինյան-Բաբայան լարված հարաբերությունների հետ

ԶԼՄ-ն Խորխոռունու սպանության բացահայտումը կապել է Փաշինյան-Բաբայան լարված հարաբերությունների հետ

23 Հուլիս 2025 11:08
Փաշինյանը հաստատել է Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին մասնակցությունը

Փաշինյանը հաստատել է Ալթայի միջազգային բնապահպանական ֆորումին մասնակցությունը

23 Հուլիս 2025 10:56
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

Մայիսից ի վեր Գազայում սպանվել է օգնություն որոնող ավելի քան 1000 մարդ

23 Հուլիս 2025 10:37
Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև․ Գարեգին 2-րդ

Մայր Աթոռը նոր տեսախցիկներով կնույնականացնի իր դեմ գրոհ կազմակերպող անձանց և կարգելի հետագա մուտքը եկեղեցի․ ԶԼՄ

23 Հուլիս 2025 10:15
ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

ԱՄՆ-Ճապոնիա առևտրային խոշոր համաձայնագրից հետո դոլարը կրկին տատանվում է

23 Հուլիս 2025 10:00

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 23-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

23 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

23 Հուլիս 2025 09:38
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 23-ին

23 Հուլիս 2025 07:38
Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

23 Հուլիս 2025 01:03
«Զրո», «շատ վատ», «10-ից՝ 10». քաղաքացիները գնահատել են ՀՀ կառավարության աշխատանքը

«Զրո», «շատ վատ», «10-ից՝ 10». քաղաքացիները գնահատել են ՀՀ կառավարության աշխատանքը

23 Հուլիս 2025 00:43
Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ․ Փաշինյան

Կառավարությունից չեն հերքել կամ հաստատել Փաշինյանի՝ ՌԴ մեկնելու մասին լուրը

23 Հուլիս 2025 00:31
«Նոան» դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող

Չեմպիոնների լիգա․ «Նոան» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պարտվել է

23 Հուլիս 2025 00:09
Փաստաբանը հայտնել է Ռուբեն Վարդանյանի «դատավարության» խախտումների մասին՝ կոչ անելով ճնշում գործադրել Բաքվի վրա

Ռուբեն Վարդանյանը երկու բողոք է ներկայացրել Բաքվի «դատարանում»

22 Հուլիս 2025 23:44
Թուրքիան և Ադրբեջանը ռազմական անվտանգության ամրապնդման հուշագիր են ստորագրել

Թուրքիան և Ադրբեջանը ռազմական անվտանգության ամրապնդման հուշագիր են ստորագրել

22 Հուլիս 2025 23:03
76 տարեկան հասակում մահացել է Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը

76 տարեկան հասակում մահացել է Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը

22 Հուլիս 2025 22:36
Դիմելու եմ Եվրոդատարան. Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տվել դատարանում

Դիմելու եմ Եվրոդատարան. Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տվել դատարանում

22 Հուլիս 2025 21:19
Տեր-Պետրոսյանը Փաշինյանին կոչ է արել ներքին կայունության համար ազատ արձակել Բագրատ ու Միքայել սրբազաններին և Սամվել Կարապետյանին

Տեր-Պետրոսյանը Փաշինյանին կոչ է արել ներքին կայունության համար ազատ արձակել Բագրատ ու Միքայել սրբազաններին և Սամվել Կարապետյանին

22 Հուլիս 2025 20:39
Սյունիքի մարզում իրանական բեռնատարում հրդեհ է բռնկվել․ վարորդն այրվածքներ է ստացել

Սյունիքի մարզում իրանական բեռնատարում հրդեհ է բռնկվել․ վարորդն այրվածքներ է ստացել

22 Հուլիս 2025 20:13
Չինաստանում բացվել է «Աշխատանքի հանդեպ հակակրանքի կլինիկա»՝ դեպրեսիայի դեմ պայքարելու համար

Չինաստանում բացվել է «Աշխատանքի հանդեպ հակակրանքի կլինիկա»՝ դեպրեսիայի դեմ պայքարելու համար

22 Հուլիս 2025 19:38
Անահիտ Ավանեսյանը հայտնել է Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին

Անահիտ Ավանեսյանը հայտնել է Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին

22 Հուլիս 2025 18:46
Երևանի «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 բուժվող դիմել է փախուստի․ ԶԼՄ

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմած քաղաքացիներից մեկը հայտնաբերվել է․ ՔԿ

22 Հուլիս 2025 18:37
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Ադրբեջանն իր քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների և սպանության վերաբերյալ ապացույցներ է ներկայացրել ՌԴ-ին

22 Հուլիս 2025 18:17
«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)
Քաղաքականություն

«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

23 Հուլիս 2025 13:04

ԿարդալDetails
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում
Իրավունք

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 12:56

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում: Կառավարությունը հայտարարության մեջ նշել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ