• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հունիս 2025 02:36
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանում կարող է թույլատրվել ինքնապաշտպանության նպատակով զենք ձեռք բերել

Իրավունք,
06 Սեպտեմբեր 2022 14:45
ShareShareShare
Հայաստանում կարող է թույլատրվել ինքնապաշտպանության նպատակով զենք ձեռք բերել
telegram

Հայաստանում կարող է թույլատրվել ինքնապաշտպանության նպատակով զենքի ձեռքբերումը: Գործող օրենսդրությամբ քաղաքացիներին թույլատրվում է ձեռք բերել ու պահել միայն որսորդական և սպորտային հրազեն, իսկ ինքնապաշտպանության նպատակով զենք թույլատրվում է միայն իրավապահ մարմինների աշխատակիցներին:

Ինքնապաշտպանության նպատակով հրազեն ձեռք բերելու դրույթն ամրագրված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդմաներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած Զենքի շրջանառության կարգավորման մասին օրինագծում, որը դրել շրջանառության մեջ ու քննարկվել նշված հանձնաժողովի երեկվա նիստում:

Ում կտրվի զենք ձեռք բերելու իրավունք

Ըստ նախագծի՝ քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ ՀՀ ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:

Սահմանվել են նաև զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները, որոնք են պետական ռազմականացված կազմակերպությունները, հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք, զենքի արտադրությամբ կամ առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, լիցենզավորված ռազմամարզական, սպորտային հրաձգության, որսորդական տնտեսություն վարող եւ հրաձգարան գործարկող կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիները, նաև օտարերկրյա քաղաքացիները:

Զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու, թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Մասնավորապես՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քննարկվում է օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու, դրանք ցուցադրելու թույլտվությունները տրվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ պարտավոր է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ, որի արդյունքները տվյալ բժշկական կազմակերպության կողմից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վերոնշյալ նիստում նշել է, որ սույն օրենսդրական փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում՝զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զենքի եւ փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), նաև զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոները եւ թույլտվությունները:

Վիլեն Գաբրելյանը նշել է, որ ՀՀ-ում գործող «Զենքի մասին» ՀՀ օրենքը, ընդունվել է 1998 թ-ին, ընդունումից ի վեր, բացի որոշակի պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, երբևիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, նրա խոսքով, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը:

«Նշված օրենքի դրույթների մեծամասնությունն անախրոնիզմ են, եւ չեն կարգավորում հաստատված հանրային վերաբերմունքը զենքի շրջանառության ոլորտում: Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական եւ սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաեւ պարգեւատրման գործընթացների միջոցով: Ինքնապաշտպանական զենքը հասանելի է ոստիկանության եւ այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն տիրապետել եւ կրել համապատաախան ծառայողական զենքը ծառայողական պարտականություններից դուրս»,-նշել է Գաբրելյանը՝ շեշտելով, որ պետությունը միշտ չէ, որ կարողանում է ապահովել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից, երաշխավորել քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը տվյալ միջոցներով:

«Հրազենը հանդիսանում է քաղաքացիների կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանություն իրագործելու ամենաարդյունավետ զսպիչ միջոցներից մեկը: Ավելին, այս հասանելիությունը նախատեսվում է իրականացնել զենքի տիրապետման խիստ ուսումնական գործընթացի միջոցով, ինչն էականորեն կբարձրացնի զենքի տիրապետման, կրելու եւ օգտագործելու մշակույթը քաղաքացիների մոտ»,-ընդգծել են նախագծի հեղինակները:

Միևնույն ժամանակ, քննարկմանը ներկա ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշել է, որ ո օրենքի նախագծի մի շարք դրույթներ վերանայման կարիք ունեն:

«Նախագծով զենք կրելու և պահելու թույլտվություն ունեցող քաղաքացուն իրավունք է վերապահվում անձնական օգտագործման նպատակով ունենալ մինչև 10 միավոր քաղաքացիական զենք: Ոստիկանություն առաջարկում է քննարկել 10-ը միավորը նվազեցնելու հնարավորությունը»,-նշել է Ֆիդանյանը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում վերջին տարիներին հրազենով հանցագործությունների մեծամասնությունը կատարվում է անօրինական հրազենից, իսկ օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: 2017-2021 թթ. ՀՀ-ում օրինական զենքից տեղի է ունեցել հանցագործության 22 դեպք, տարեկան միջինում 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինում՝ 59 դեպք:

telegram
Tags: ԶենքԶենքի մասին օրենքԶենքի շրջանառության կարգավորման մասին օրինագիծինքնապաշտպանություն

Առնչվող Նորություններ

Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Ծեծկռտուքի ընթացքում վայր է ընկել նկուղային հատված և մահացել․ ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի մասին

07 Հունիս 2025 21:57

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ տեղի ունեցած դեպքի մասին, որի հետևանքով տղամարդ էր...

Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին

Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին

06 Հունիս 2025 22:50

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը երկու ամսով կալանավորել է հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա մեղադրվում է ծայրահեղական գործունեություն իրականացնելու...

Երևանում ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 2 աշակերտուհու նկատմամբ․ ՔԿ

Երկու անչափահասի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել առևանգման հատկանիշներով

06 Հունիս 2025 20:46

Սյունիքի մարզում երկու անչափահասի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ...

Ոչ թե կադրային ջարդ, այլ բնական գործընթաց է․ ՀԿԿ նախագահը՝ աշխատակիցներին հեռացնելու մասին

Ոչ թե կադրային ջարդ, այլ բնական գործընթաց է․ ՀԿԿ նախագահը՝ աշխատակիցներին հեռացնելու մասին

06 Հունիս 2025 18:11

Արցախի բնակիչների հայրենադարձությունն այս պահին անհնար է. Սամվել Շահրամանյան

Սամվել Շահրամանյանի հարցաքննությունը հետաձգվել է․ փաստաբան

06 Հունիս 2025 17:48

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հունիսի 6-ին նախատեսված հարցաքննությունը պաշտպանական կողմի միջնորդությամբ հետաձգվել է, Armenia Today-ին հայտնել է Շահրամանյանի փաստաբան...

ՔԿ-ից գողացված 590 հազար դոլարի 11 200-ը դեռ չի հայտնաբերվել․ ՀԿԿ նախագահ

ՔԿ-ից գողացված 590 հազար դոլարի 11 200-ը դեռ չի հայտնաբերվել․ ՀԿԿ նախագահ

06 Հունիս 2025 17:26

Ավելին
  • Լուրեր
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

«Չի համապատասխանում իրականությանը». Բաղդասարյանը հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել
Աշխարհում

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության...

ԿարդալDetails
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Աշխարհում

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մարել են Մոսկվայի Պերմսկայա փողոցի վարչական-պահեստային համալիրում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ