Վարդավառի օրը ջրահեղձության երկու դեպք է գրանցվել, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ դեպքերից մեկը տեղի է ունեցել Լոռու մարզում, մյուսն Ազատի ջրամբարում՝ լողալու համար չնախատեսված վայրերում։
Նշվում է, որ նույն օրը Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայությունը 499 արձանագրություն է կազմել, որոնցից 66-ը` ջրային պարեկները։