ՌԴ Սարատով քաղաքում բազմահարկ շենքում գազի պայթյունի և փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Զոհերի թվում մեկ երեխա կա։ Նշվում է, որ պայթյունից հետո 16 անձ դիմել է բուժօգնության, 4 անձի գտնվելու վայրը հայտնի չէ։
Գազաօդային խառնուրդը պայթել է հուլիսի 25-ի ցերեկը՝ քաղաքի 10 հարկանի շենքի բնակարաններից մեկում։ Տան վերևի մասում փլուզում է տեղի ունեցել։