Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի դին, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ քրեական ոստիկանները և պարեկները Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձեռքի հատվածները սուր կտրող առարկայով կտրած վիճակում։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի, 24-ամյա Անտոնենկո Կ․-ն է։