Երևանում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու քաղաքացի տուժել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթել է, և հրդեհ է բռնկվել։
Ըստ կայքի՝ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։