Ռուսաստանում այս գիշերը Սոչիի և Ադլերի վրա իրականացվել է անօդաչու թռչող սարքերի ամենամասշտաբային հարձակումներից մեկը, կա զոհ և վիրավոր, հաղորդում է Gazeta.ru-ն:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և խոցել են 21 ԱԹՍ, սակայն դրանցից մեկը հարվածել է նավթաբազային՝ Ադլերի հարավում գտնվող «Սիրիուս» դաշնային տարածքում։
Քաղաքում օդային տագնապի ազդանշաններ են միացել, զբոսաշրջիկներին տարհանել են ապաստարաններ։ Սոչիի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Օդանավակայանի շրջանում նույնպես գործել է օդային տագնապի ազդանշանը։ Բացի այդ, սահմանափակվել է երթևեկությունը օդանավակայանի մուտքի ճանապարհներին։
Բնակիչների և զբոսաշրջիկների հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում Սոչիի և Ադլերի տարբեր շրջաններում լսվել է շուրջ 20 պայթյուն։ Պայթյուններն արձանագրվել են Մամայկայից մինչև Ադլեր՝ ներառյալ Խոստա, Դագոմիս, Վեսելոե և «Սիրիուս»։