Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 9 անձ է տուժել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Honda և VAZ մակնիշների ավտոմեքենաները: Ըստ գերատեսչության՝ մինչ փրկարարների հասնելը, տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Հայաստանում 2025-ի առաջին 3 ամիսներին՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, մարմնական վնասվածքի և մահվան ելքով 989 ճանապարհատրանսպորտային վթար է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 61 մարդ։ Ընդ որում՝ 2025-ի առաջին երեք ամիսներին ՃՏՊ-ներից վիրավորվել է 1403 մարդ։