Հուլիսի 17-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության՝ տղայի վիճակը ծանր է: Նա տեղափոխվել է վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքն ստացել է պտտաձողից ընկնելու հետևանքով:
Իրավապահները, սակայն, պարզել են, որ 14-ամյա պատանին իրենց գյուղի սրճարանի մոտ վիճել է 25-ամյա համագյուղացու հետ, որն էլ վեճը հանգուցալուծել է դանակահարությամբ:
Նշվում է, որ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափախվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: