Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով երեք նահանգից փրկարարական ծառայությունները տարհանել են ավելի քան 50 հազար մարդու, հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան:
Ամենախոշոր հրդեհները գրանցվել են Իզմիրում։ Դրանց մարման համար ներգրավվել է 14 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ և ավելի քան հազար մարդ, հայտնել են Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունից։