Լիվերպուլում ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով 109 մարդ է տուժել, հայտնում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Մայիսի 26-ին մեքենան մխրճվել էր «Լիվերպուլի» երկրպագուների ամբոխի մեջ, որոնք տոնում էին թիմի վերադարձը հայրենիք։
Նշվում է, որ տուժածների մեջ է նաև իննամյա տղա։ Մեքենայի վարորդ 53-ամյա Փոլ Դոյլին յոթ մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ դիտավորությամբ մարմնական վնասվածք, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և վտանգավոր ձևով մեքենա վարելու հոդվածներով:
Նախկինում նշվում էր 79 տուժածի մասին: Նրանց թիվն ավելացել է, երբ ոստիկանությանը հայտնի է դարձել, որ մարդիկ թեթև վնասվածքներով դիմել են հիվանդանոց: