Երևանի Սասունցի Դավիթ փողոցում բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան, ինչի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է մայիսի 31-ին՝ ժամը 16:42-ին։ Պարզվել է, որ բախվել են Toyota մակնինշի ավտոմեքենան և Kawasaki մակնիշի մոտոցիկլետը։
Փրկարարները մոտոցիկլետի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։