Հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան, որը կայանված էր նրա տան բակում, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ստեփանյանը։
Ստեփանյանը նշել է, որ մեքենայի ապակին ջարդել են և բենզինով նյութ են նետել, ինչից հետո ուժեղ ձայն է լսվել, որը լսելուց արթնացել են։
«Մեքենան ամբողջությամբ այրվել է»,- հավելել է նա։
Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հրկիզումն «Ստեփանյանի հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ է» գնահատել։