Ապրիլի 28-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի կենսաբանական մահը, Armenia Today-ին հայտնել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Նրա տվյալներով՝ ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, և վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Արդարադատության նախարարությունից հավելել են, որ դատապարտյալը գտնվել է խցում՝ միայնակ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «ծայրահեղ մտահոգիչ» էր համարել քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների թվի աճը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով նման միջադեպերի կանխարգելման խնդրի վրա: