Հայաստան-Վրաստան սահմանային գոտու վրա՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
10 կմ խորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:40-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հայ-վրացական սահմանին 3,5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել նաև ապրիլի 1-ին։