Մոսկվայի արևելյան շրջանում «Банная усадьба» լողավազանային համալիրում հրդեհ է բռնկվել, հայտնում է RBC-ն։
Տարհանվել է մոտ 25 մարդ, տեղում աշխատում են հրշեջ խմբերը՝ կրակը մարելու և հարակից շինությունները պաշտպանելու համար, հավելել է կայքը։
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին միացել է երկու Ка-32 ուղղաթիռ։ Հրդեհի տարածքը, ըստ ՌԴ ԱԻՆ-ի, կազմում է շուրջ 1500 քմ։