Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրող, բանաստեղծ Կարեն Շիրինյանը, հայտնել են «Նորություններ Արցախից» էջից։
Նշվում է, որ Շիրինյանը ձեթի արտադրամասում ընկել է հոսքագծի մեջ։
«Երկու օր կոմայի մեջ էր, գիտակցության չգալով՝ մահացել է։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու ՌԴ Կրասնոդար քաղաքում»,- մանրամասնել են գրառման մեջ։