Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով բնակելի տնակ է այրվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրշեջ-փրկարարական ծառայության երկու հրշեջ ջոկատ և մեկ հրշեջ մեքենա հրդեհը տեղայնացրել է ժամը 00:54-ին և ամբողջությամբ մարել ժամը 01:50-ին։
Հրդեհը ոչնչացրել է շուրջ 40 քառակուսի մետր մակերեսով տունը, գույքը և հարակից խորդանոցը (մոտ 15 քմ)։