Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցում գտնվող երեք տների տանիքներում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Գերատեսչության տեղեկություններով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02։27-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են տների տանիքների փայտե կառուցատարրերը և տներից մեկի բակում՝ կուտակած տախտակներ։