Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում, հայտնել է մեդիափորձագետ, CyberHUB-ի համահիմնադիր Արթուր Պապյանը։
Պապյանը մանրամասնել է, որ եթե դեսպանից նամակ ստացած օգտատերեը սեղմել են գրանցման հղումը և մուտք են գործել իրենց Microsoft օգտահաշվով, այդ պարագայում պետք է անպայման փոխել գաղտնաբառը և ստուգել, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չլինեն։
Նա հորդորել է կասկածներ ունենալու պարագայում կամ օգնության կարիք ունենալու դեպքում դիմել CyberHUB ընկերությանը։