Չարենցավանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում, որտեղ հայտնաբերվել են գլխարկ, ակնոց, բանալի։
Մահացած քաղաքացին, կայքի տվյալներով, Չարենցավանի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։