Երևանի Սարի թաղում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ, 1 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ միջադեպի մասին ահազանգն ստացվել է ժամը 20։20-ի սահմաններում։ Նշվում է, որ կրակոցների վայրում հայտնաբերվել են կրակված փամփուշտի գնդակ, արնանման հետքեր, իրեր։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։