Արարատի մարզի Բյուրավան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 6-ին՝ ժամը 20:53-ի սահմաններում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 22։37-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ), մանրահատակ (մոտ 0,5 խմ) և 5 գերան: