Էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի, որի հետևանքով մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ ընկերության՝ բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով:
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ժամը 19։32-ի սահմաններում Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։