ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերն ու մյուս իրերը մոտավորապես 50 հազար դոլար ընդհանուր արժեք ունեն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով նրա մերձավոր շրջապատին։
Լրատվականի տեղեկություններով՝ գողերն անարգել մտել են նրա տուն՝ դուռը բացելով հարմարեցված բանալիով, գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր, մեկ ժամացույց, թևնոց և այլ իրեր։ Բաղդասարյանը կատարվածի վերաբերյալ հրաժարվել է «Ժողովուրդ»-ին որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ։
Armenia Today-ին ևս չհաջողվեց կապ հաստատել Բաղդասարյանի հետ՝ տեղեկության մանրամասները ճշտելու համար։
2018-2019 թվականներին Բաղդասարյանն զբաղեցրել էր Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը, մինչ այդ ԱԺ ՔՊ պատգամավոր էր։