Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ ժամը 20:42-ին: Ծառայության տվյալներով՝ մասամբ այրվել են երկհարկանի տանը կից շինության տանիքի, պատերի և առաստաղի փայտե կառուցատարրերը, մյուս մասն էլ մասնակի ջերմահարվել է։
Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։45-ին, ամբողջությամբ մարել՝ 22։04-ին։