Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել, նախնական տվյալներով՝ այս պահին կա 4 տուժած, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Խոսնակը տեղեկացրել է, որ դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է:
«Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ»,- գրել է Սարգսյանը։
ՆԳՆ-ից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։