Երևանում փետրվարի 19-ին ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերել են «Թումո»-ի աշխատակցի մարմինը, գրում է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Ռուբեն Ք.-ն է։
Ըստ կայքի՝ ժամը 09:35-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել: Նշվում է, որ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել և պարզվել է, որ նա ընկել է Հրազդան գետը։