Փետրվարի 15-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, Երևանում՝ Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion և Mazda մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով կան վիրավորներ, հայտնել է Shamshyan.com-ը։
Մասնավորապես, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը, հավելել է կայքը։