Հունվարի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Բաղրամյան 50 հասցեի մոտ բախվել են Mercedes և Volkswagen մանկիշի ավտոմեքենաները, մեկ մարդ տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Mercedes-ը բախվել է ծառին: Ըստ կայքի՝ մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկներն ու աշխատանքներ էին իրականացնում փրկարարները, տեղում բախվել են դեպքի վայր ժամանած շտապօգնության և մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Աղբյուրի տեղեկություններով՝ այս վթարի հետևանքով տուժածներ չկան: 2 վթարների փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 700 մարդ է տարհանվել
Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը կիլոմետրերով մոխիր է արտանետել օդ, իշխանությունները տարհանել են ավելի քան 700 մարդու, հայտնում է Reuters-ը։ Տարհանվել են...