Օկուպացված Քարվաճառի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է զոհվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նրանց տվյալներով՝ շարքային Ջամալ Հուսեյնովի մահվան մասին հաղորդագրությունն ստացել է Քարվաճառի զինվորական դատախազությունը։
Նշվում է, որ շարքայինը մահացել է հրազենից արձակված կրակոցի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։