Վանաձոր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Վթարը տեղի է ունեցել Զորավար Անդրանիկի փողոցում՝ բախվել են «Նիսան» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են «Նիսան»-ը և երկու ուղևորների մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որից հետո նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, ասվում է հաղորդագրությունում։