Երևանում գտնվող Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար դոլար, հայտնում է «Քոչար» մշակութային հիմնադրամը։
Հիմնադրամը նշել է, որ արտիստի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղի ունեցածի մանրամասները կհայտնեն նոյեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված: Քոչարի ժառանգությունը վտանգի տակ է, հայկական պետությունը կարող է բախվել կատարված փաստի հետ»,- գրել է հիմնադրամը Facebook-ում։
Նշվում է նաև, որ կառավարությունը կատարվածի մասին տեղեկացված է, գործը գտնվում է Քննչական կոմիտեում։
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 29-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 29-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...